Ջորջի Հենլի
Ջորջի Հենլի | |
---|---|
Ջորջի Հենլին 2008 թվականին | |
Ծնվել է | 1995 թվական, հուլիսի 9 |
Ծննդավայր | Իլկլի, Վեսթ Յորքշիր, Անգլիա |
Կրթություն | Քլեր քոլեջ (հունիսի 22, 2016) և Bradford Grammar School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | անգլուհի |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1995 - այժմ |
Ընտրանի | «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը», «Ջեյն Էյր», «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» |
Ամուսին(ներ) | Ջորջինա Հելեն (Ջորջի) Հենլի Georgina Helen "Georgie" Henley |
Ջորջի Հենլի՝ Վիքիպահեստ | |
Ջորջինա Հելեն (Ջորջի) Հենլի (անգլ.՝ Georgina Helen "Georgie" Henley, ծնվել է 1995 թվականի հուլիսի 9-ին, Իլկլի, վեսթ Յորքշիր, Անգլիա[1]), անգլիացի դերասանուհի։ Հայտնի է դարձել Լյուսի Պևենսի դերով «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմում, որի համար արժանացել է «Phoenix Film Critics Society Award» մրցանակի, երիտասարդ դերասանուհիների շրջանում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ մանկությունում նկարահանվել է գովազդներում։ Հետագայում Ջորջին խաղացել է տեղական «Ilkley Upstagers» անվանումով թատերական օղակում, որտեղ նրան հայտնաբերել է Պիպ Հոլի քասթինգ-տնօրենը՝ ֆիլմի նկարահանումների համար քասթինգի ժամանակ։ Ջորջին ստանում է դերը, շրջանցելով ավելի քան 2000 այլ թեկնածուների։ Ջորջին «Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նկարահանումների մասին. «Ես ցնցված էի նկարահանումների ծավալով, սկզբում վախենալու էր հավատալ նրան, ինչ տեղի է ունենում։ Սակայն ինձ բոլորը շատ էին օգնում, ինչի համար մեծագույն շնորհակալություն մեր հիանալի նկարահանման խմբին»։ Ֆիլմը վարձույթում հավաքում է ավելի քան 700 միլիոն դոլլար և Ջորջիին բերում է երկու մրցանակ՝ «Phoenix Film Critics Society Award» և «Young Artist Award»։
Լյուսիի դերը Ջորջին խաղում է նաև ֆիլմի շարունակությունում՝ «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը», 2008 թվական, ինչպես նաև երրորդ մասում՝ «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը», որի պրեմիերան կայացել է 2010 թվականին։ «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմի թողարկումից հետո ջորջին նաև խաղացել է իր «Babes in the Wood» թատերական խմբի բեմադրությունում, որը կարելի էր դիտել 2006 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 4-ը։ Նաև նա կատարել է երիտասարդ Ջեյն Էյրի դերը BBC հեռուստաալիքում նույնանուն ֆիլմի ադապտացիայում։
Այժմ Ջորջին բնակվում է Իլկլիում, 2013 թվականից ուսումնասիրում է անգլերեն լեզուն և գրականությունը Քեմբրիջի համալսարանի Քլեր քոլլեջում[2]։
Քեմբրիջի համալսարանում ուսանելու տարիներին Ջորջի Հենլին մասնակցել է Վուդի Ալենի «Play it Again Sam» («Խաղա ևս մեկ անգամ, Սեմ»), Մարգարեթ Էթվուդի «The Penelopiad» («Պենելոպիադա»), Էնթոնի Բերջեսի «The Trojan Women» («Տրոյուհիները») և «A Clockwork Orange» («Լարովի նարինջ») թատերական բեմադրություններում։
2014 թվականին Ջորջի Հենլին մասնակցություն է ունեցել Էդինբուրգի փառատոնին, «Cambridge Shortlegs»-ի հետ միասին, ևս մեկ անգամ «Պենելոպիադա»-ում խաղալով Էվրիկլեի դերը։
2015 թվականին Ջորջին նկարահանում է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Tide» («Մակընթացություն»)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորջի Հենլիի մբողջական անունն է Ջորջինա Հելեն Հենլի։
- Ջորջիի քույրը՝ Ռեյչել Հենլին, խաղացել է մեծահասակ Լյուսի Պևենսին «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմում։ Նաև Ջորջին ունի մեկ ուրիշ ավագ քույր՝ Լորա։
- Նրա ծնողներին կոչում են Մայքլ և Հելեն Հենլի։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» ֆիլմի նկարահանումներից հետո առաջին երկու «Ժամանակագրությունների» ռեժիսոր Էնդրյու Ադամսոնը երիտասարդ դերասաններից յուրաքանչյուրին ի հիշատակ նվիրում է iPod։ Ջորջի Հենլին վերցնում է, հարգալից շնորհակալություն է հայտնում, իսկ այնուհետև մորը կամացուկ հարցնում է. «Սա ինչ է՞»[3]։
- Ջորջին իր 9-րդ տարեդարձը նշել է «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմի նկարահանման հրապարակում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2005 | Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը | The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe | Լյուսի Պևենսի |
2005 | Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը (համակարգչային խաղ) | The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe | Լյուսի Պևենսի |
2006 | Ջեյն Էյր | Jane Eyre | երիտասարդ Ջեյն |
2008 | Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը | The Chronicles of Narnia: Prince Caspian | Լյուսի Պևենսի |
2008 | Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը (համակարգչային խաղ) | The Chronicles of Narnia: Prince Caspian | Լյուսի Պևենսի |
2010 | Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը | The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader | Լյուսի Պևենսի |
2014 | Դպրոցական նախագիծ | Perfect Sisters | Բեթ Անդերսոն |
2014 | Գիշերվա քույրություն | The Sisterhood of Night | Մերի Ուորեն |
2016 | Նարնիայի ժամանակագրություններ։ Արծաթե գահ | The Chronicles of Narnia: The Silver Chair | Լյուսի Պևենսի |
2016 | Նարնիայի ժամանակագրություններ։ Վերջին ճակատամարտ | The Chronicles of Narnia: The Last Battle | Լյուսի Պևենսի |
2016 | Լիակատար հասանելիություն | Access All Areas | Նաթ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Births, Marriages & Deaths Index of England & Wales, 1916-2005.; at ancestry.com
- ↑ «Georgie Henley Enrolls at Clare College» (անգլերեն). www.skandarandgeorgie.com. 2013 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Журнал GEOлёнок № 5 Май 2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորջի Հենլին (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ջորջի Հենլի(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջի Հենլի» հոդվածին։ |
|